Գլխավոր Մամուլի ակումբ 

Հետարձակուրդային սթրեսները կարող են պայմանավորված լինել և՛ արձակուրդի տևականությունից, և՛ բովանդակությունից. հոգեբան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» ակումբի հյուրն էր Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս Սոնա Հարությունյանը: Բանախոսը ասուլիսին անդրադարձավ հարցին, թե ինչպես կարելի է առանց սթրեսի արձակուրդից վերադառնալ աշխատանքի։

Ըստ նրա՝ հետարձակուրդային սթրեսները կարող են պայմանավորված լինել և՛ արձակուրդի տևականությունից, և՛ բովանդակությունից:

«Գիտականորեն ապացուցված է, որ օպտիմալ տևականությունը հանգստի երկու շաբաթն է, նորմալը 3-ը, և եթե ավելին է  լինում արձակուրդի տևականությունը, բնականաբար, աշխատանքի ադապտացիան ևս երկարատև ժամանակ է պահանջում»,- ասաց նա:

Ըստ հոգեբանի՝ նախքան արձակուրդի գնալը շատ կարևոր է պլանավորել հանգիստը. «Այսնինքն՝ բովանդակային ևս պետք է կազմակերպչական աշխատանքներ տանել, որը ապահովում է լիարժեք հանգիստը: Կարևոր է նաև , որ նախքան արձակուրդ գնալը կիսատ գործերն ավարտին հասցնել, և այնպես պլանավորել, որ արձակուրդից վերադառնալ ոչ թե երկուշաբթի օրվանից, այլ չորեքշաբթի օրվանից, ինչը ապահովում է աշխատանքային շաբաթի կրճատում և ավելի հեշտ է դարձնում ադապտացիան»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Նույն շարքից