Պատահարներ 

Mitsubishi-ն դուրս է եկել հանդիպակած գոտի, բախվել Վազ 2112-ին. կա 5 վիրավոր. Shamshyan.com

analitik.am

Shamshyan.com կայքի փոխանցմամբ՝ երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում Սևանի ուղղությամբ իրար են բախվել Վազ 2112 մակնիշի 88 ՏD 898 համարանիշի և Mitsubishi IO մակնիշի 34 CT 630 համարանիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Հրազդանի հիվանդանոց են տեղափոխվել Հրազդան քաղաքի բնակիչներ, 46-ամյա Գնել Օհանյանը, 24-ամյա Գոռ Օհանյանը, 34-ամյա Ռուստամ Օհանյանը, Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 51-ամյա Արտուշ Դաշյանը և Գավառ քաղաքի բնակիչ, 25-ամյա Գագիկ Ցոգոլակյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու այդ պահին նշված հատվածով անցնող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում աշխատող դատական կարգադրիչները:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ քննիչ Թովմասյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել վազ 2112-ին, այնուհետև ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Ա. Դաշյանը, ով, ըստ տեղեկությունների, Mitsubishi IO-ի վարորդն է, աշխատում է «Կիլիկիա» գարեջրի գործարանում, իսկ Վազ 2112-ը վարել է Գնել Օհանյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից