Հիշում եմ և պահանջում 

Հայկական շիրմաքարերը Թուրքիայում օգտագործվել են որպես դիտահորերի կափարիչներ

analitik.am

Թուրքիայի Մալքարա քաղաքում հայկական շիրմաքարերն օգտագործվել են որպես կոյուղու դիտահորերի կափարիչներ: Մալքարա քաղաքը գտնվում է Ստամբուլից 190 կմ հեռավորության վրա։

Թուրքական TESKİ ջրամատակարարող ընկերության աշխատակիցները շիրմաքարերը պատահաբար հայտնաբերել են քաղաքի թաղամասերից մեկում՝ շինարարական աշխատանքների ժամանակ: Բանվորները հայտնաբերել են 7 գերեզմանաքար և անմիջապես տեղեկացրել քաղաքապետարանին, «Ակօս» շաբաթաթերթին հղումով գրում է PanARMENIAN.NET-ը:

Քաղաքապետարանը գերեզմանաքարերը ուսումնասիրման և պահպանման նպատակով փոխանցել է Թեքիրդաղի հնագիտության թանգարանին։

 

Նույն շարքից