Ռազմական 

Սիրիական զորքերը Համա պրովինցիայում ազատագրել են մի շարք բնակավայրեր

analitik.am

Սիրիայի Համա պրովինցիայում շարունակվող հարձակողական գործողությունների արդյունքում սիրիական կառավարական ուժերին հաջողվել է մի շարք հենակետեր գրավել Սահել ալ-Հաբ շրջանում:
Սիրիական հրետանին ռմբակոծել է Ֆրիկա քաղաքի ու հարակից բարձունքներում ամրացած գրոհայինների հենակետերը: Ինչպես հաղորդում է ANNA-NEWS լրատվական գործակալությունը, գրոհայինները նոր համալրումներ են ստանում, կառավարական զորքերին այստեղ դիմակայում են միանգամից մի քանի խմբավորումներ:

Գրոհայիններին հաջողվել է ոչնչացնել սիրիական զրահամեքենան:
Միաժամանակ ծանր մարտեր են ընթանում Դեյ էր-Զորի պրովինցիայում, որտեղ կառավարական ուժերին հաջոողվել է ազատագրել ռազմական օդանավակային մոտ գտնվող բնակավայրերը:

Էլ-Մեյադին քաղաքում ԻՊ գրոհայինների մոտ գրանցվել է սպիդի վիրուս:
Դարայի պրովինցիայում Հորդանանի սահմանագծի մոտակայքում, Թել ալ-Հարա բարձունքի շրջանում ծավալված մարտերի ժամանակ գրոհայինները կորցրել են մի քանի զրահամեքենա ու տվել զգալի կորուստներ:

Նույն շարքից