Ռազմական 

Հայտնի է դարձել ուկրաինական ուժայինների հարձակման ժամկետը

analitik.am

Ուկրաինական ուժայինները պատրաստ են հարձակումը սկսել օգոստոսի վերջերին: Այս մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինված ուժերի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը, նշելով, որ Կիեւը հարձակումը կսկսի օգոստոսի 24-ի Անխախության օրվա միջոցառումների նշումից հետո: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Բասուրինի խոսքերով աշխարհազորայինները պատրաստ են դիմակայել ու արժանի հակահարված տալ հակառակորդին:
Ավելի վաղ Բասուրինը հայտնել էր, որ ուկրաինական զորքերը մտադիր են շրջափակել Դոնեցկը, միաժամանակ հարձակում սկսելով Մարիուպոլի ու Դեբալցեւոյի ուղղություններով:

Նույն շարքից