Ռազմական 

Հյուսիսային Կորեան սահմանային չեզոք գոտում հրետանային համակարգեր է տեղակայել

analitik.am

Հյուսիսային Կորեան սահմանային դեմարկացիոն չեզոք գոտում տեղակայել է 76 միլիմետր տրամաչափի հաուբիցներ: Այս մասին հաղորդել են հարավկորեական լրատվամիջոցները, նշելով, որ այսպիսով Հյուսիսային Կորեան խախտել է դեռեւս 1953 թ.-ին հաստատված հրադադարի պայմանները:

Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ չեզոք գոտում տեղակայված հրետանային համակարգերի ճշգրիտ թիվը չի հայտնվում:

Հիշեցնենք, որ այսօր ավարտվում է Հյուսիսային Կորեայի 48-ժամյա վերջնագրի ժամկետը, որով պաշտոնական Պխենյանը սահմանից հարավկորեական բարձրախոսերի չհետքաշման դեպքում սպառնում է կրակ բացել:

Իրավիճակը թերակղզում սրվել էր, երբ օգոոստոսի 20-ին Հարավային Կորեան հայտնել էր, որ ԿԺԴՀ զինված ուժերը կրակ էին բացել, ինչից հետո Սեուլը պատասխան գործողությունների էր դիմել:
Կողմերը հրադադարի խախտման մեջ մեղադրում են միմյանց:

Նույն շարքից