Հասարակություն 

Ուկրաինական ռազմագերիները չեն ցանկանում վերադառնալ Ուկրաինա

analitik.am

Դոնեցկում գերության մեջ գտնվող ուկրաինացի 20 զինծառայողներ չեն ցանկանում վերադառնալ հայրենիք:
Այս մասին հայտնել է Դոնեցկի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Դարյա Մառոզովան, նշելով, որ գերիները Դոնեցկ են բերել նաեւ իրենց ընտանիքի անդամներին:

Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Նրա խոսքերով, գերիների մեծ մասը ցանկություն է հայտնում վերադառնալ Ուկրաինա, սակայն, բոլոր այն մարդիկ, որ մնալու ցանկություն են հայտնել, կապահովեն անհրաժեշտ բոլոր միջոցներով:
Բացի այդ իրավապաշտպանը հայտնել է, որ ուկրաինական կողմը նախեւառաջ ձգտում է գերությունից ազատել սպաներին՝ շարքայիններին թողնելով բախտի քմահաճույքին:

Վերջում Դարյա Մառոզովան ավելացրել է, որ ի տարբերություն ուկրաինական ուժայինների, աշխարհազորայինները խաղաղ բնակիչների չեն գերում:

Նույն շարքից