Հասարակություն 

Ցուցարարներին որպես Հակոբ Նազարյան ներկայացած «պապիկը» իրականում պարսիկ-ազերի Հակոբ Դեխնավին է

analitik.am

Այսօր Լուրեր24 լրատվականի էլեկտրոնային փոստին ստացվել է նամակ, որը ընթերցողին ենք ներկայացնում առանց մեկնաբանության: Նամակը ուղարկողը խնդրել է իր անունը չհրապարակել:

Ո՞վ է իրականում Հակոբ «պապիկը»:

Երեկ երեկոյան կայքերը ողողված էին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած՝ ոստիկանի կողմից այսպես կոչված Հակոբ պապիկին ապտակելու միջադեպը ներկայացնելով և ամենատարբեր գնահատականներով ու պիտակավորումներով: Ժողովուրդ ջան, միանգամից ասեմ, արյունը խփեց գլխիս, բայց ոչ թե այդ «խեղճ պապիկին» հարվածելու, այլ հանրության կողմից նրան այդպես պաշտպանության տակ առնելու համար: Ես, իհարկե, չեմ արդարացնում ոստիկանի արածը, նա չպետք է այդպես վարվեր, բայց հինգ մատիս պես ճանաչելով այդ «տուժողին», որը վերին աստիճանի կեղտոտ բերան և քֆուրչի մարդ է, ուզում եմ հանրությանը մի քանի բառով ներկայացնել նրա կերպարը:
Միանգամից ասեմ, ես այդ «պապիկի» քաշվածն եմ և իմ նման շատերը կան, որոնց ժամանակին նա միլիցեքի ձեռն է տվել ամենատարբեր պրովոկացիաներով ու սուտ մատնություններով: Երեկ հայտարարեցին անուն- ազգանունը՝ Հակոբ Նազարյան, բայց իրականում նա Հակոբ Դեխնավինն է (սո՞ւտ եմ ասում, Հակոբ, հապա անձնագիրդ ցույց տուր մարդկանց): Ուրեմն այս Դեխնավին, որ Օսիպյանի մոտ իրեն երևանցի է հռչակում, ժամանակին Հայաստան է եկել Պարսկաստանից, և իմ ունեցած տվյալներով՝ ադրբեջանական ծագում ունի: Իրեն արդարության համար պայքարի առաջամարտիկ հորջորջող մի քանի երես ունեցող այս մարդը հանցավոր հակումներով, վերին աստիճանի բանսարկու, ծախող, ստոր անձնավորություն է և միլիցեքի գործակալը: Պարսկաստանից եկած քանի՞ քանի՞ մարդկանց մասին է սուտ մատնություններ արել, նրանց փուռը տվել, բանտ ուղարկել կամ արտաքսել Հայաստանից՝ այսօր դժվար է հաշվել: Ինձ էլ, մի քանի կոպեկ ավել ստանալու համար ծախեց, մատնագիր գրեց և միլիցիային հանձնեց: Ինձ նման էլի շատ տուժողներ կան, կարծում եմ այս նամակից հետո նրանք էլ կարձագանքեն և հանրությանը կներկայացնեն Հակոբ Դեխնավի գործակալի իսկական դեմքը: Սա ժամանակ առ ժամանակ տարբեր հանցավոր արարքներ է կատարում ու միշտ էլ ջրից չոր դուրս գալիս և մնում անպատիժ, քանի որ գործակալ է, այն էլ՝ կարևոր, միլիցեքին թանկանոց կլիենտներ մատակարարող գործակալ: Օրինակ, մարդ էր գցել ավտոյի տակ, ինչո՞ւ չնստեց: Պարսկաստան տասնյակ վագոններ ծախելով էր զբաղվում, ինչո՞ւ չնստեց, բայց փոխարենը նստեցին նրա հետ փայ մտածները՝ նրա իսկ մատնություններով: Մի քանի տարի առաջ դատվեց նաև խուլիգանություն կատարելու համար, մի օր չնստեց, էլի ոստիկանությունը չնստցրեց: Հիմա էլ այս վերջին դեպքի կապակցությամբ երևի խստորեն կպատժեն նրան ապտակած ոստիկանին: Կպատժեն, քանի որ իրենց համար գործակալն ավելի թանկ է, քան սեփական աշխատողը: Իմ ունեցած տեղեկություններով՝ Հակոբ Դեխնավին գտնվում է հետախուզման մեջ, բայց երեկ տարան բաժին ու բաց թողեցին…
Եվ այսպես՝ այս գործակալ Հակոբը հանրությանը ներկայանալով ոչ իր կերպարով՝ նրանց մոլորեցնում է, միտինգներում «հայրենասիրական» ամպագորգոռ ու փուչ ելույթներ է ունենում, շահում ջահելների՝ Դավիթ Սանասարյանի և մյուսների վստահությունը, որպեսզի… փչացնի նրանց, նսեմացնի արդարության համար պայքարողների իրոք արդար գործը, որպեսզի վաղն էլ նրանց փուռը տա և մրոտի տղերքի կենսագրությունը: Ահա հենց սա է ինձ ցավ պատճառում, ինչ համար էլ ցանկացա բացել փակագծերը:

Մոռացա ասեմ, որ սրա ընտանիքն էլ իր նման այլանդակ է, այնտեղ միայն մի նորմալ մարդ կա՝ մի տղան, որ առավոտից երեկո աշխատում է, որպեսզի բառադիներին պահի, իսկ մյուս տղան էլ, եթե չեմ սխալվում, գողության համար նստած է:

Նույն շարքից