Հասարակություն 

ԱՄՆ-ում ինքնաոչնչացող էլեկտրոնիկա են մշակում

analitik.am

ԱՄՆ պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտական ծրագրերի վարչությունը նախաձեռնել է ինքնաոչնչացող ռազմական էլեկտրոնիկայի ստեղծումը:

Նման սարքերի իմաստն այն է, որ առաջատար մշակումները չհայտնվեն հակառակորդի ձեռքում:

Բարդ էլեկտրոնային սարքերը վաղուց նորմա են դարձել ժամանակակից մարտադաշտում: Սակայն այդ սարքերը կարող են հակառակորդի համար տեղեկատվության աղբյուր հանդիսանալ:

Նման ելքը կանխելու համար էլ ամերիկացի մասնագետները մշակել են հատուկ սենսորներ, որոնք ֆիզիկապես ոչնչանում են արտաքին համապատասխան ազդանշանի առկայության պարագայում: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նույն շարքից