Հասարակություն 

«ԱրմենՏել»-ը պարգեւատրել է «Լավագույն լուսանկար» մրցույթ–ի հաղթողներին

analitik.am

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգեւատրեց Odnoklassniki սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Լավագույն լուսանկար» մրցույթի հաղթողներին:

«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մրցանակներ հանձնեց մրցույթի հաղթողներին։  Վանաձորի բնակիչ  Վազգեն Ալիխանյանը եւ Սեւանի բնակիչ Էմին Մուրադյանը, որոնց աշխատանքները հավաքել էին առավելագույն թվով քվե 610 մասնակցի շրջանում, որպես մրցանակ ստացան Alcatel սմարթֆոններ։ Եղվարդի բնակիչ 19-ամյա Արուսյակ Ավագյանը, ում աշխատանքը ճանաչվեց լավագույնը լուսանկարիչներից եւ «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, նույնպես պարգեւատրվեց սմարթֆոնով: Մրցույթին մասնակցած եւս 2 լուսանկարի հեղինակ ընկերության կողմից արժանացան խրախուսական մրցանակների:

«ԱրմենՏել»  ընկերության անունից շնորհակալություն եմ հայտնում մրցույթի մասնակիցներին Beeline Armenia  էջում ջերմ եւ կենսուրախ մթնոլորտ ստեղծելու համար: Նայելով այս նկարները` եւս մեկ անգամ համոզվում եմ, որ յուրաքանչյուր հայի ամենաերջանիկ ակնթարթները եւ վառ հիշողությունները կապված են կյանքի մեծագույն պարգեւի` երեխաների հետ: Սրտանց շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին եւ հավաստիացնում, որ մենք շարունակելու ենք իրականցնել այնպիսի միջոցառումներ, որոնք կօգնեն փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը եւ կպարգեւեն անմոռանալի տպավորություներ», - նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նույն շարքից