Հասարակություն 

Ռիբերին փողոցային ֆուտբոլիստ է. Հայնկես

analitik.am

Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը գերմանական լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի հետ աշխատանքի մասին:

«Վերջին երկու տարում Ռիբերին դարձավ մեծ պրոֆեսիոնալ, ինչը չէր կարելի ասել մինչ այդ: Նա փողոցային ֆուտբոլիստ է: Ֆրանկին անհրաժեշտ է, որ ինքն իրեն միշտ պաշտպանված զգա և ուշադրության կենտրոնում լինի:

Այդուհանդերձ, նրան միշտ պետք է մատնացույց անել թույլատրելիի սահմանը:

Անհավատալի է, թե ինչպես նա կռվեց Ռոբենի հետ՝ տուգանային հարվածը իրացնելու համար: Խաղից հետո, ես պարզեցի իրավիճակը և կարգադրեցի, թե ով պետք է իրացնի տուգանային հարվածները»:

Նույն շարքից