Հասարակություն 

Չեմ պատրաստվում ընդունել «Ռեալ»-ի առաջարկը. Կասիլյա

analitik.am

«Էսպանյոլ»-ի դարպասապահ Կիկո Կասիլյան հայտարարել է, որ հետաքրքրված չէ Մադրիդի «Ռեալ»-ի կազմը համալրելու տարբերակով:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ցանկանում է Կասիլյային տեսնել իր թիմում, քանի որ չի բացառում, որ ընթացիկ մրցաշրջանից հետո Իկեր Կասիլյասը կամ Դիեգո Լոպեսը կարող են փոխել ակումբային գրանցումը:

«Չեմ պատրաստվում «Ռեալ» տեղափոխվել: Գործող պայմանագիր ունեմ ակումբիս հետ և ցանկանում եմ երկարաձգել ժամկետը: Բանակցությունները շարունակվում են»,- հայտարարել է Կասիլյան:

Նույն շարքից