Հասարակություն 

3D տպիչով «կառուցվող» աշխարհում առաջին տունը Նիդեռլանդներում

analitik.am

Աշխարհում առաջին իրական չափերի, սակայն տպված տունը «կառուցվում» է Նիդեռլանդներում, հայտնում է Euromag-ը։ Յուրահատուկ շինությունը ստեղծելու համար մասնագետներն օգտագործում են դանիացի ինժեներների ստեղծած KamerMaker աշխարհում ամենամեծ տպիչը։

 

KamerMaker-ն իրենից ներկայացնում է 6 մ բարձրությամբ մետաղական աշտարակ, որին կից սարքը տպում է 2×2×3,5 մ չափով օբյեկտներ։ Российская Газета-ն մանրամասնում է, որ տպիչը կստեղծի ոչ միայն տան պատերը, այլև ողջ սանտեխնիկան։

 

Ուշագրավ նախագծի հեղինակների խոսքերով՝ տունը «կկառուցվի» «Ոսկե դարի» (16-րդ դարի վերջ-17-րդի սկիզբ) ավանդական ոճով։

Նույն շարքից