Հասարակություն 

Չինաստանում ավելանում է Էյֆելյան աշտարակի նմանությամբ քթերի թիվը

analitik.am

Չինաստանում տարածում է ստանում քթի անսովոր վիրահատությունը: Տասնյակ չինացի շրջանավարտներ հաճույքով վճարում են պլաստիկ վիրաբույժներին, որպեսզի իրենց քիթը դարձնեն Էյֆելյան աշտարակի պես: 

Նման ցանկությունը կապված է նաև աշխատանքի ընդունման հետ կապված դժվարությունների հետ: 

Չինացի շրջանավարտները կարծում են, որ իրենց քթի արտաքին տեսքի փոփոխությունը իրենց առավելություն է տալիս անհավանական դաժան մրցակցության պայմաններում աշխատատեղ գտնել, գրում է AFP-ն: 

«Մենք ոգեշնչված ենք Էյֆելյան աշարակի գեղեցկությամբ: Այդ իսկ պատճառով ոչ միայն հավելում ենք ինչ-որ բան քթի ձևում, այլև ամբողջությամբ այն վերափոխում ենք»,- ասել է վիրաբույժ Վանգ Գումինգը, որն ամսական տասնյակ վիրահատություններ է կատարում: 

Չինաստանի շատ բնակիչներ վստահ են, որ հավասար պայմաններում հենց գեղեցիկ արտաքինը կօգնի ստանալ լավ աշխատանք: 

Վիրահատությունն արժե մոտ 7 հազար եվրո, սակայն չի բերում իրենց հիվանդներին ակնկալած արդյունքը: Քթի նոր ձևը դժվար թե նման լինի Էյֆելյան աշտարակի հանրահայտ ուրվագծերին:

Նույն շարքից