Ինքնագնահատականը յուրաքանչյուր կնոջ համար մեծ կարևորություն պիտի ունենա: Ինքնագնահատականի ձեւավորումը սկսվում է դեռ մանկության տարիներից: Մեծ դեր ունեն ծնողները, չնայած շատ քչերին է հաջողվում դաստիարակել ճիշտ ինքնագնահատական ունեցող երեխաների: Այդ բացթողումը մենք ստիպված ենք լինում լրացնել արդեն հասուն տարիքում:
Ինքնագնահատականի զգացում չունեցող մարդիկ միանգամից տարբերվում են շրջապատում: Նրանց քայլվածքը, շարժուձևը անխուսափելիորեն մատնում են: Բայց միշտ էլ կարելի է ելք գտնել:
Ընդունեք Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք' բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ:
Դադարեք Ձեզ համեմատել ուրիշների հետ:
Հեռու մնացեք ինքնագնահատականը ցածրացնող երևույթներից: Սովորեք ընդունել հաճոյախոսությունները իշխանուհու պես:
Արժանի եղեք հաճոյախոսությունների: Հետևեք Ձեր արտաքին տեսքին, եթե նույնիսկ Ձեզ հեռու եք համարում կատարելությունից, ապա խնամված ու կոկիտ տեսք ունենալ Դուք պարտավոր եք:
Հետևեք Ձեր կեցվածքին կանգնած ժամանակ, երբ քայլում եք, նստած եք: Թույլ մի տվեք, որ ուսերը կախվեն ցած:
Միշտ Ձեզ վրա ծախսեք մի քիչ շատ, քան նախատեսել եք: Ուրախացրեք ինքներդ Ձեզ ամեն առիթով, ու եթե նույնիսկ Ձեր գնած պայուսակը Ձեր աշխատավարձի կեսն էր, մի մտածեք, սովորեք ցանկանալ և ստանալ ուզածը:
Շփվեք ոչ միայն նրանց հետ, ում Դուք Ձեզ հավասար եք զգում, այլ նաև նրանց հետ, ովքեր «մեկ աստիճան Ձեզնից բարձր են»: Երբ սկսեք սովորել նաև նրանցից, ուրեմն Դուք հաջողության հասնելու ճանապարհի կեսին եք:
Սովորեք ասել «ոչ» հարգալից, բայց կոնկրետ:
Ուղղակի սիրեք ինքներդ Ձեզ: Աշխարհում ընդհանրապես կատարյալ մարդ չկա, ինչպես և Դուք: Եվ մի վախեցեք Ձեր ճանապարհն ընտրելուց, հանգիստ գործեք այն սխալները, որոնցից սովորելու եք: