Մշակույթ 

«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում կայացել է «Երգում է 70-ականների Երևանը և Հալեպը» խորագրով բարեգործական համերգ

analitik.am

«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում oգոստոսի 29-ին ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ և ՀԲԸՄ հովանավորությամբ կայացել է «Երգում է 70-ականների Երևանը և Հալեպը» խորագրով բարեգործական համերգ, որից ստացված ողջ հասույթը կուղղվի սիրիահայերի կարիքների ապահովմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյ ուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգը վարել են հանրաճանաչ հաղորդավար Սուսաննա Շահինյանը և սիրիահայ երգիչ Ժան Վարդանը: 

Յոթանասունականների երգերի կատարումներով հանդես են եկել Արամոն, Էմմին, Գայանե Հովհաննիսյանը, Ռադիկ Գաբրիելյանը: Ջազային երաժշության ընտրանի են ներկայացրել սիրիահայ արվեստագետներ Ռենա Տին, Ժան Վարդանը, Լիլա Վարդանյան-Պօղոսեանը, Կարօ Տաղտեվիրենեանը: Նրանց նվագակցել է «70-ականների Երևան» նվագախումբը, որի երաժիշտների հիմնական մասը Կոնստանտին Օրբելյանի՝ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի անդամներն են: 

Համերգին ներկա է եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար անձինք, մտավորականներ, արվեստի գործիչներ, հյուրեր: 

Համերգն ավարտվել է «Զարթնի՛ր լաո» երգի միասնական կատարումով: Երաժիշտներին հոտնկայս ձայնակցել է ողջ դահլիճը:v«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում oգոստոսի 29-ին ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ և ՀԲԸՄ հովանավորությամբ կայացել է «Երգում է 70-ականների Երևանը և Հալեպը» խորագրով բարեգործական համերգ, որից ստացված ողջ հասույթը կուղղվի սիրիահայերի կարիքների ապահովմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյ ուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգը վարել են հանրաճանաչ հաղորդավար Սուսաննա Շահինյանը և սիրիահայ երգիչ Ժան Վարդանը: 

Յոթանասունականների երգերի կատարումներով հանդես են եկել Արամոն, Էմմին, Գայանե Հովհաննիսյանը, Ռադիկ Գաբրիելյանը: Ջազային երաժշության ընտրանի են ներկայացրել սիրիահայ արվեստագետներ Ռենա Տին, Ժան Վարդանը, Լիլա Վարդանյան-Պօղոսեանը, Կարօ Տաղտեվիրենեանը: Նրանց նվագակցել է «70-ականների Երևան» նվագախումբը, որի երաժիշտների հիմնական մասը Կոնստանտին Օրբելյանի՝ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի անդամներն են: 

Համերգին ներկա է եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար անձինք, մտավորականներ, արվեստի գործիչներ, հյուրեր: 

Համերգն ավարտվել է «Զարթնի՛ր լաո» երգի միասնական կատարումով: Երաժիշտներին հոտնկայս ձայնակցել է ողջ դահլիճը:

Նույն շարքից