Առողջապահություն 

Քնի խանգարումները արագացնում են քաղցկեղի ուռուցքի աճը

analitik.am

Հաճախակի արթնացումներով պայմանավորված քնի ցածր որակը կարող է արագացնել քաղցկեղային ուռուցքի աճը և նույնիսկ ուժգնացնել դրա ակտիվությունը, հայտնում է «Ռոսսիյսկայա գազետան»` վկայակոչելով ամերիկացի գիտնականների հետազոտությունը:

 

Ըստ Չիկագոյի համալսարանի գիտնականների` սա առաջին ուսումնասիրությունն է, որը բացահայտում է քնի որակի և չարորակ գոյացությունների անմիջական կապը:

Փորձն անց է կացվել գենետիկորեն փոփոխված մկների վրա` նրանց ուռուցքի բջիջներ ներարկելով: Մկների մի մասին արթնացրել են յուրաքանչյուր 2 րոպեն մեկ, մյուսներին թողել քնեն:

 

Մեկ ամիս անց գիտնականները պարզել են, որ քնի խանգարումներով մկների ուռուցքները կրկնակի մեծ են: 
Գիտնականները բացահայտել են, որ անհանգիստ քունն ազդում է իմունային համակարգի վրա, որն ուղղված է քաղցկեղի դեմ պայքարին: Օրգանիզմն ուղղակի չի հասցնում վերականգնվել գիշերվա ընթացքում և համապատասխան պայքար մղել: Նրանք խորհուրդ են տալիս ուռուցքների դեմ պայքարող բժիշկներին` վերականգնել իրենց հիվանդների լավ քունը:

Նույն շարքից