Հասարակություն Հոգեբանի անկյուն 

7 կարևորագույն բան, որ պետք է գաղտնի պահել

analitik.am

Արևելյան մշակույթով հետաքրքրվող Վյաչեսլավ Ռուզովը իր հերթական հոդվածում անդրադարձել է հնդկական իմաստնությանը: Նա ներկայացնում է այն կարևորագույն գաղտնիքները, որոնք պետք է գաղտնի պահել հասարակությունից:

Առաջինը, ինչի մասին պետք է լռել և չկիսվել ոչ ոքի հետ, դա հեռակա պլաններն են: Համբերություն ձեռք բերեք և պատմեք այդ մասին այն ժամանակ, երբ այն կիրագործվի:

Պետք չէ կիսվել սեփական բարեգործություններով: Բարի գործ կատարելը հազվադեպ է պատահում մեր իրականությունում, և հենց այդ պատճառով էլ պետք է այն գաղտնի պահել չար աչքից:

Պետք չէ հանրության առաջ ի ցույց դնել Ձեր խստությունը և դաժանությունը: Մի պատմեք նաև Ձեր սահմանափակումների մասին, որոնք վերաբերում են սննդին, քնին և սեքսուալ հարաբերություններին:

Չորրորդը, ինչի մասին պետք է լռել, դա սեփական տղամարդկությունը և հերոսությունն է:

Պետք չէ բարձրաձայնել նաև սեփական հոգևոր կրթվածության մասին: Այն միայն Ձերն է և միայն ցույց տվեք այն ժամանակ, երբ դիմացինը դրա կարիքը կունենա:

Չի կարելի կիսվել ընկեների հետ տան խնդիների և ընտանեկան կյանքի մասին: Ինչքան քիչ կիսվեք այդ խնդիրների մասին, այնքան Ձեր ընտանիքը ավելի ամուր և կայուն կլինի:

Եվ վերջինը, ինչը մասնագետի կարծիքով չպետք է բարձրաձայնել, դա տգեղ խոսքերն են, որոնք լսել եք ուրիշ մեկից կամ փողոցում: Այն մարդը, ով դրսում վատ խոսքեր է լսում և բերում տուն, բոլորովին չի տարբերվում այն մեկից, ով հյուր է գալիս ձեր տուն և չի հանում կոշիկները:

Նույն շարքից