Հիշում եմ և պահանջում 

Բելգիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

analitik.am

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Բելգիացի խորհրդարանականները ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշարձանին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը։

ՀՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ, պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Հայոց մեծ ողբերգության մասին պատմող փաստաթղթերին եւ ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում։

Բրյուսելի ֆրանկոֆոնիայի խորհրդարանի ղեկավար Ժյուլի դը Գրոտը նշել է, որ իրենք առաջիկայում այցելելով Լեռնային Ղարաբաղ՝ որոշակի առաքելություն ունեն իրականացնելու։

«Մենք համատեղ ուժերով պետք է որոշակի խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնենք»,- ասել է Ժյուլի դը Գրոտը։

Նույն շարքից