Հիշում եմ և պահանջում 

«Սպի» ֆիլմը ցուցադրվելու է Նյու Յորքում և Լոս Անջելեսում

analitik.am

Թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմը սեպտեմբերից 18-ից ցուցադրվելու է Նյու Յորքում և Լոս Անջելեսում: Այս մասին տեղեկանում ենք asbarez.com կայքից:

«Սպի» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1915 թ.` Հայոց ցեղասպանության ժամանակ և դրան հաջորող մի քանի տարիների ընթացքում: Գլխավոր հերոսը` Նազարեթ Մանուկյանը, կորցնում է ընտանիքը, իսկ տարիներ անց պարզում, որ իր երկվորյակ դուստրերը փրկվել են: Հայրը մեկնում է փնտրելու իր զավակներին: Ի վերջո նա գտնում է, սակայն աղջիկներից միայն մեկին: 15,5 մլն եվրո բյուջեով և 138 րոպե տևողությամբ «Սպի» դրամայի նկարահանումները սկսվել են 2013 թ. մարտին և իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Ժապավենի պրոդյուսերների թվում են հայազգի Ռուբեն Դիշդիշյանը և Արամ Մովսեսյանը: Ֆիլմի ստեղծմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:

Նույն շարքից