Իրավական 

Ոստիկանը նախկին ընկերուհուն առևանգել ու մեկ ժամ պահել է հյուրանոցում

analitik.am

Քաղաքացի Մոնիկա Ս.-ն ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել այն մասին, որ նախկին ընկերը, ով ՀՀ ոստիկանության Եր7ան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան է, բռնություն գործադրելով և սպառնալիքներ տալով, 2014թ. հուլիսի 26-ին իրեն առևանգել է, տարել հյուրանոց և իր կամքին հակառակ` շուրջ մեկ ժամ պահել այնտեղ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից