Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի տարածքում հայտնաբերվել են «ՈՒԱԶ-3962» մակնիշի ավտոմեքենա, որը զննվել է հրավիրված ընթերակաների ու ավտոմեքենան փաստացի շահագործող, 45-ամյա Արսեն Ս.-ի ներկայությամբ. բեռնախցիկից հայտնաբերվել է 6 պարկի մեջ լցված 58 կգ ընդհանուր կշռով հանքանյութի նմանվող զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: