Իրավական 

Նոր Խարբերդի տներից մեկում գողը պատուհանից մուտք է գործել և գողություն կատարել

analitik.am

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության եւ Մասիսի բաժնի ծառայողները Նոր Խարբերդ գյուղի կենտրոնական ճանապարհից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 39-ամյա Էդվարդ Ե.-ին:


Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա օգոստոսի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, պատուհանը հրել բացելով` ապօրինի մուտք է գործել Նոր Խարբերդ գյուղի տներից մեկը եւ գողացել «LG» տեսակի հեռուստացույց եւ տնտեսական տարբեր ապրանքներ:


Գողոնը մասամբ առգրավված է:


Էդվարդ Ե.-ն ձերբակալված է:


Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից