Իրավական 

Դատախազությունը հարցաքննել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակին

analitik.am

Ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն օգոստոսի 29-ին վեց ժամ անցկացրել է Վրաստանի գլխավոր դատախազությունում, որտեղ նրան հարցաքննել են իրեն և իր տիկնոջը պատկանող չհայտարարագրված բանկային հաշիվների կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայնը»։

Դ. Բաքրաձեի կինը ևս նույն օրը դատախազությունում հարցաքննվել է առանձին ։

Գործը վերաբերում է 276 849 ֆունտ ստերլինգ գումարին, որը HSBC բանկում տեղակայվել է երկու հաշիվներում, իսկ այդ մասին տեղեկությունը չի նշվել Դավիթ Բաքրաձեի ունեցվածքի մսաին հայտարարագրում։

 

Նույն շարքից