Հոգեբանի անկյուն 

Անձի տիպավորումն ըստ Էռնեստ Կրեչմերի

analitik.am

 

Անձի ժամանակակից տեսությունների ձևավորման և նրանց անհատական առանձնահատկությունների վրա բավականին մեծ ազդեցություն է թողել 1921թ.-ին Կրեչմերի կողմից ձևավորված բնավորության տեսությունը: Կրեչմերը վերլուծելով անձի մորֆոլոգիական առանձնահատկությունները առանձնացնում է բնավորության տիպեր` հիմնված անձի մարմնի կառուցվածքային տիպերի վրա: Իր հիվանդների մանրակրկիտ ուսումնասիրություններով նա առանձնացնում է հետևյալ երեք տիպերը`

 

 

  1. Ասթենիկ

 

 

  1. Ատլետիկ

 

 

  1. Պիկնիկ

 

 

  • Ասթենիկ տիպի (հուն. Asthenes` թույլ) մարդիկ առանձնանում են նիհար, նեղ ուսերով, բարակ ձեռքերով ու վերջույթներով, երկար ու նեղ կրծքավանդակով, ճարպից զուրկ որովայնով: Որպես կանոն, ասթենիկների դեմքը երկար է, նեղ և գունատ:

 

 

  • Ատլետիկ տիպը առանձնանում է (հուն. Athletes` մարտիկ) լավ զարգացած մկաններով և կմախքով: Այս տիպի անձինք ունեն միջին կամ միջինից բարձր հասակ, լայն ուսեր, ձիգ որովայն: Ատլետների գլուխը ամուր կանգնած է ուժեղ և ամուր պարանոցի վրա, իսկ դեմքը ձվաձև տեսք ունի:

 

 

  • Պիկնիկ (հուն.pyknos` խիտ) առանձնանում են ուժեղ զարգացած կրծքավանդակով և որովայնով, ուսային գոտու և վերջույթների թույլ զարգացած շարժողական համակարգով: Պիկնիկները միջին հասակի և փոքր-ինչ գեր կազմվածքի մարդիկ են: Նրանց քաշը գերակշռում է հասակին: Դիմային կառուցվածքը նման է հնգանկյունի (դեմքի տակ կուտակված ճարպային հատվածի շնորհիվ): Դեմքը լայն է, կլոր ու նուրբ

Նույն շարքից