Քաղաքականություն Ֆոտոներ 

Իրանի արտգործնախարարին քննադատել են՝ Օբամայի ձեռքը սեղմելու համար

analitik.am

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին երկրի ներսում խստորեն քննադատել են՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ձեռքը սեղմելու համար:

«Դա անընդունելի քայլ է, և Զարիֆը պետք է ներողություն խնդրի դրա համար»,-ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հագիգաթփուրն:

Հիշեցնենք, որ Օբաման և Զարիֆը միմյանց ձեռք էին սեղմել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի  շրջանակներում: Դա ԱՄՆ նախագահի և իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի միջև առաջին ձեռքսեղմումն էր՝ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր։

Նույն շարքից