Իրավական Հասարակություն 

Վարդան Պետրոսյանի գույքի վրա կալանք է դրվել

analitik.am

Դատարանի որոշմամբ՝ դերասան Վարդան Պետրոսյանի գույքի վրա կալանք է դրվել: Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի պնդմամբ՝ դրա կարիքը չկար: Ավտովթարի հետևանքով տուժած անձինք իրավունք ունեն ստանալու իրենց վնասների հատուցումը: Վարդան Պետրոսյանի ավտոմեքենան ապահովագրված է, դա նշանակում է, որ տուժողները կարող են մինչև 3 միլիոն 300 հազար դրամ ստանալ ապահովագրական ընկերությունից: Այսօր տուժողները լիովին հնարավորություն ունեն դիմում ներկայացնելու ապահովագրական ընկերությանն ու ստանալու այն գումարները, որ իրենք ծախսել են բուժման վրա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Չգիտես ինչու, իրենք հայց են ներկայացրել ընդդեմ Վարդան Պետրոսյանի, որպեսզի ապահովագրական ընկերությունն այդ գումարը փոխհատուցի տուժողներին: Իրենք այդ գումարները ուղղակի կարգով չեն ստանում, այլ դատական կարգով են ուզում Վարդան Պետրոսյանից ստանալ: Բայց եթե անգամ դատարանը վճիռ կայացներ բռնագանձել այդ գումարները Վարդան Պետրոսյանից, միևնույն է՝ ապահովագրական ընկերությունը անգամ վճռի առկայության պայմաններում Վարդան Պետրոսյանի փոխարեն կհատուցեր տուժող կողմին»,- ասաց փաստաբանը:

Մանրամասն՝ 1in.am

Նույն շարքից