Գլխավոր Հասարակություն Տնտեսություն 

Չաշխատող կանայք նույնպես մայրության նպաստ կստանան

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, կառավարության նիստում որոշվեց, 2016 թվականի հունվարի 1-ից չաշխատող կանանց նույնպես մայրության նպաստ նշանակել:

Այն նշանակվում և վճարվում է այն դեպքում, եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով: Մայրության նպաստը նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել ինչպես շահառուն` նպաստի իրավունք ունեցող կինը, այնպես էլ այլ անձ:

Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ այն դեպքի, երբ հղին նախածննդյան հսկողության վաղ հաշվառման է կանգնել մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը: Մեկ այլ դեպք նույնպես ընդգծված է` երբ դիմումը ներկայացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու (140 օր) ժամանակահատվածը ավարտվելուց (ժամկետը լրանալուց) հետո: Սակայն տարածքային կենտրոնը նաև մերժում է մայրության նպաստ նշանակելը, եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ ՀՀ բնակության վայրի հասցեով:

Նույն շարքից