Իրավական Տնտեսություն Քաղաքականություն 

ՀՀ վարչապետը կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ է ստացել

analitik.am

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենք, որը բացվել է նախորդ տարվա սեպտեմբերին: 


Կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վարչական շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը: Տիգրան Սարգսյանն այցելել է մի շարք ստորաբաժանումներ՝ դիմումների ընդունման, բնակչության պետռեգիստրի, վիզաների, անձնագրային և ելքի փաստաթղթերի ձևակերպման բաժիններ, զրուցել աշխատակիցների և վարչություն այցելած քաղաքացիներ հետ, ովքեր իրենց գոհունակություն են հայտնել մատուցվող ծառայությունների որակից: 


Միաժամանակ, վարչապետ Սարգսյանն անձամբ է օգտվել մատուցվող ծառայություններից և, անցնելով բոլոր ընթացակարգերը, ստացել կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ: 


Գնահատելով վարչությունում իրականացված աշխատանքները՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ինձ համար չափազանց կարևոր էր տեսնել, թե ինչպես են սպասարկում սովորական քաղաքացուն: Այդ առումով, կարող ենք արձանագրել, որ վերջին հինգ տարիների ընթացքում սա մեր պետության լրջագույն ձեռքբերումներից մեկն է: Եվ ոլորտում ներդրած այս ստանդարտը պետք է տարածենք նաև այլ բնագավառներում, որտեղ պետությունը շփվում է քաղաքացու հետ»: 

Նույն շարքից