Ռազմական 

Սիրիական օդուժը Հալեպի մերձակայքում լիկվիդացրել է 185 գրոհային

analitik.am

Սիրիայի ռազմաօդային ուժերի ռմբակոծիչները ավիահարվածներ են հասցրել ահաբեկչական Ջեշ ալ- Մուհադջիրին խմբավորման դիրքերի ուղղությամբ: Հիմնական ավիահարվածներն իրականացվել են Հալեպի մոտակայքում գտնվող ու ահաբեկիչների վերահսկողության ներքո հայտնված Հրիթան բնակավայրի ու քաղաքի արվարձան Ալ- Ռաշիդինի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Նշանառու հարվածների արդյունքում ոչնչացվել է առնվազն 185 գրոհային, որոնց մեծ մասը եղել են չեչեն վարձկաններ ու ԱՊՀ երկրներից ահաբեկիչների դիրքերը համալրած զինյալներ:
Ահաբեկիչները ստիպված են եղել նահանջել դեպի իսրայելական սահման, որտեղ ՄԱԿ-ի բանաձեւի համաձայն, սիրիական կողմը ավիահարվածներ իրականացնելու իրավասությունից զրկված է:

Նույն շարքից