Ռազմական 

Ռուսաստանը շտապ կարգով Տաջիկստան է տեղափոխում գրոհային ինքնաթիռներ

analitik.am

Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազան կհամալրվի նոր գրոհային ուղղաթիռներով: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ Տաջիկստանում կտեղակայվեն Մի- 24 գրոհային ու Մի- 8 տրանսպորտային ուղղաթիռներ: Այս մասին հայտնել է Ռիա Նովոստի գործակալությունը:

Ուղղաթիռները կտեղակայվեն Դուշանբեից 30 կմ հեռավորությամբ: Ուղղաթիռները կիրականացնեն դեսանտի, ռազմական սպառազինության տեղափոխումը, ինչպես նաեւ կզբաղվեն հետախուզական տվյալների հավաքով:

Հիշեցնենք, որ նախօրեին Սոչիում հանդիպել են ՌԴ նախագահ Պուտինն ու Տաջիկստանի ղեկավար Ռահմոնովը, ով անհանգստություն էր հայտնել տաջիկա-աֆղանական սահմանագծին ստեղծված պայթունավտանգ իրավիճակի կապակցությամբ:

Նույն շարքից