Ռազմական 

Ռուսական տանկային գումարտակը Սիրիայում է

analitik.am

Ռուսաստանը Սիրիայում կենտրոնացրել է հազար զինվորականներից բաղկացած զորաջոկատ ու մի ամբողջ տանկային գումարտակ: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Դուգլաս Լյուտը, նշելով, որ վերջերս Սիրիա ժամանած ռուսական ցամաքային զորքերը հագեցած են գերժամանակակից տանկերով ու այլ սպառազինությամբ:

Այս մասին հայտնել է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Նրա խոսքերով, բացի արդիական տանկերից, Սիրիայում տեղակայվել են նաեւ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ինչպես նաեւ հրթիռային հրետանի:

Նրա տեղեկացմամբ Ռուսաստանը ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովում՝ նոր ռազմանավեր տեղաշարժելով այստեղ:

Նույն շարքից