Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար Երևանի Թբիլիսյան խճուղում. կան տուժածներ

analitik.am

Հոկտեմբերի 8-ին, ժամը 23.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Էթնա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի 88 UT 883 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնվ. 1990 թ.) բախվել է կայանած «Mercedes-Benz C 200» մակնիշի 34 CV 104 պ/հ (վարորդ՝ Գ. Մ., ծնվ. 1960թ.), «Chevrolet Aveo» մակնիշի 14 US 039 պ/հ (վարորդ՝ Հ. Ն., ծնվ. 1969թ.) և «Opel Astra» մակնիշի 34 PL 097 պ/հ (վարորդ՝ Ա. Հ., ծնվ. 1976 թ.) ավտոմեքենաներին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ. Մ.-ն և Ա. Ս.-ն տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել «Mercedes-Benz C 200» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Նույն շարքից