Հասարակություն Ֆեյսբուք 

Ադրբեջանը դասվում է կրոնական ազատությունների հետ խնդիրներ ունեցող երկրների շարքին

analitik.am

2013 թ-ից ի վեր Ադրբեջանը դասվում է կրոնական ազատությունների հետ լուրջ խնդիրներ ունեցող երկրների շարքին, որտեղ խախտվում են ոչ միայն մահմեդականների, այլև այլ դավանանքների ներկայացուցիչների իրավունքները: Միացյալ Նահանգների Կրոնական ազատությունների հանձնաժողովի կողմից հրապարակված այս տարվա զեկույցում՝ որպես կրոնական ազատությունների խախտման օրինակ, նշված է նաև, որ Բաքվում գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, որը տարիներ առաջ առգրավվել էր հայերից, այսօր օգտագործվում է որպես Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պահոց:

Հ.Գ. Ջոն Քերրին քննադատության է ենթարկել կրոնական ազատությունները սահմանափակող իշխանություններին, նշելով, որ դրա արդյունքում ծայրահեղականություն է առաջանում:

Նույն շարքից