Հասարակություն Պատահարներ 

Սոթքում երկու տարեկան երեխա է ընկել ջրհորն ու մահացել

analitik.am

Հոկտեմբերի 15-ին` ժամը 16.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում երեխա է ընկել ջրհորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ երեխան ընկել է գյուղի 1-ին փողոցի Ա. Օ.-ին պատկանող թիվ 22 տան բակում փորված ջրհորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ջրհորից դուրս են բերել 2013 թ. ծնված Ա.Օ.-ի դին:

Նույն շարքից