Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

Միլիարդատերերի թվով Չինաստանը առաջատարն է

analitik.am

Շնորհիվ Չինաստանում տեխնոլոգիաների ոլորտի և զանգվածային արտադրության զարգացման` Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից միլիարդատերերի թվով:  Այս մասին է վկայում Hurun հետազոտական ինստիտուտի վարկանիշը, հայտնում է The Malaysian Insider-ը։

Չնայած Չինաստանի տնտեսության տեմպի նվազմանը՝ երկրում միլիարդատրերի թիվը 242-ից դարձել է 596, մինչդեռ ԱՄՆ-ում կազմակերպությունը հաշվել է 537 միլիարդատեր։

Առավել շահութաբեր ոլորտներ են առցանց առևտուրը, ժամանցային արդյունաբերությունն ու այլ ծառայությունները։

Ամենահարուստ չինացին Վան Ցզյանլինն է, որը հյուրանոցային բիզնեսի ոլորտում գործուենություն իրականացնող Wanda կազմակերության ղեկավարն է։ Նրա կարողությունը գնահատվում է 34.4 մլրդ դոլար։

Նույն շարքից