Մշակույթ 

Հայ-պարսկական «Մշակույթների հանդիպում Մատենադարանում»

analitik.am

Մաշտոցի անվան Մատենադարանում բացվել է պարսկահայ հայր և որդի նշանավոր արվեստագետներ՝ լուսանկարիչ Անթուան խան Սևրուգինի (1851-1933 թթ.) և նրա որդու՝ գեղանկարիչ Անդրե (Դերվիշ) Սևրուգյանի (1896-1997 թթ.) աշխատանքների ցուցադրությունը: Ցուցադրությունը կրում է «Մշակույթների հանդիպում Մատենադարանում» խորագիրը: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանիպաշտոնական կայքից:

Բացմանը ներկա է եղել երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, ով շրջայց կատարելով Մատենադարանում, իր տպավորությունները կիսել է՝ գրառում կատարելով Մատենադարանի նշանավոր այցելուների տպավորությունների գրքում:

Անթուան խան Սևրուգինի և նրա որդու՝ գեղանկարիչ Անդրե (Դերվիշ) Սևրուգյանի ավելի քան 100 աշխատանք 2014 թ. Մատենադարանին էր նվիրաբերել Անդրեի որդին՝ գերմանաբնակ Էմանուել Սևրուգյանը: Երկու սերունդների ստեղծագործությունների այս ցուցադրության միջոցով ներկայացված է հայ-իրանական մշակութային ամուր գործակցությունը:

getImage (2) getImage (1)

Նույն շարքից