Մշակույթ 

Ջուլիա Ռոբերթսի մասնակցությամբ «Լավագույն ընկերոջ հարսանիքը» ֆիլմը սերիալ կդառնա

analitik.am

18 տարի առաջ էկրան բարձրացած «Լավագույն ընկերոջ հարսանիքը» ֆիլմը Ջուլիա Ռոբերթսի, Դերմոթ Մալրունիի և Քեմերոն Դիասի գլխավոր դերակատարմամբ, ըստ արժանվույն համարվում է Հոլիվուդի դասական ֆիլմերից։

Deadline պորտալի տեղեկացմամբ` АВС հեռուստաալիքի ղեկավարությունը հայտարարել է նոր ծրագրի մեկնարկի մասին՝ սերիալի, որը 1997-ին էկրան բարձրացած ռոմանտիկական կատակերգության շարունակությունը կդառնա։
Սերիալի մեկնարկային սերիայի սցենարը կգրի օսկարակիր Ռոնալդ Բեսը, որը նաև լիամետրաժ ֆիլմի հեղինակն է։

«Լավագույն ընկերոջ հարսանիքը» ֆիլմում պատմում են Ջուլիանայի և Մայքլի մասին, որոնք դեռեւս ուսանողական տարիներին պայմանագիր էին կնքել, որ իրար հետ կամուսնանան, եթե մինչեւ 28 տարեկանը ուրիշ զուգընկեր չգտնեն։

Նույն շարքից