Հասարակություն 

Ասադը կարեւորել է ահաբեկչության դեմ Ռուսաստանի գործողությունները

analitik.am

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բարձր է գնահատել Ռուսաստանի և Իրանի աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, հաղորդում է Sana գործակալությունը:

Նրա խոսքերով` բարեկամ երկրների գործադրած բոլոր ջանքերը պետք է պտղաբեր լինեն ամբողջ տարածաշրջանի համար և աշխարհի` ընդհանուր առմամբ:

Նշվում է, որ Ասադը հանդիպում է անցկացրել Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Ալայեդդին Բորուջերդիի հետ, որի ընթացքում ընդգծվել են ահաբեկչության դեմ պայքարում դրական առաջընթացները:

Նույն շարքից