Մշակույթ 

Foo Fighters խումբը դադարեցրել է իր եվրոպական համերգային արշավը

analitik.am

Ամերիկյան Foo Fighters ռոք-խումբը հետաձգել է իր եվրոպական հյուրախաղերը՝ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով: Այդ մասին երաժիշտները հայտնել են իրենց ֆեյսբուքյան էջում:

«Խորը վշտով ու մեծանհանգստությամբ Փարիզումկատարվածի համար մենք ստիպված ենք հետաձգել Եվրոպայի մյուս տարածքներում մեր համերգները: Անողոք բռնության, սահմանների փակման ու միջազգային սգի պարագայում մենք այժմ չենք կարող շարունակել մեր հյուրախաղերը», —ասված է երաժիշտների հաղորդագրության մեջ:

Նրանք նաև ցավակցություն են հայտնել ահաբեկչության զոհերի հարազատներին:

Նույն շարքից