Հասարակություն 

Քամու հետևանքով վնասվել են տան տանիքներ

analitik.am

Նոյեմբերի 14-ին, ժամը 14.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում քամու հետևանքով վնասվել են մի քանի տան տանիքներ.անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի ՏԻՄ վարչության պետը:

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 12.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում քամու հետևանքով վնասվել են մի քանի տան տանիքներ.անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Կազմվել է հանձնաժողով ուժեղ քամուց առաջացաց նյութական վնասների չափերը որոշելու համար:

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 10.11 ահազանգ է ստացվել, որ ս.թ նոյեմբերի 13-ին ժամը 24.00-ի սահմաներում քամու հետևանքով վնասվել է Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամաս 1-ին փողոց տներից մեկի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամին վնասել է Ա. Թ.-ի տան տանիքը ամբողջությամբ մոտ «55քմ»:

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 09.27-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում քամու հետևանքով պոկվել են Վ.Պետրոսյան փողոցի թիվ 64 հասցեում գտնվող «Աշտարակյան գինիներ» ՓԲԸ-ի տանիքի երկաթյա թիթեղներն և մոտակա էլ. սյունը շրջվել ավտոճանապարհի երթևեկելի հատվածի վրա` խոչընդոտելով երթևեկությանը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել է տանիքի մոտ 300 քմ հատված:

Հրշեջ-փրկարարները էլ.սյունը հեռացրել են ավտոճանապարհից:

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 07.50-ին Նորակերտ գյուղի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ քամու հետևանքով վնասվել են մի քանի տան տանիքներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի ՏԻՄ վարչության պետը և գյուղապետի գլխավորությամբ կազմվել է հանձնաժողով:

Նույն շարքից