Հասարակություն 

Փարիզում փնտրում են 17-ամյա հայ աղջկա և նրա հորը

analitik.am

Փարիզում փնտրում են երկու ֆրանսահայերի` 17-ամյա աղջկա և նրա հորը. այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանը Ֆրանսիայից:

«Փնտրվում են Լոլա Ուզունյանը (17 տարեկան) և նրա հայրը, որոնք «Բատակլան» համերգասրահում էին նոյեմբերի 13-ի երեկոյան»,-տեղեկացրել է Չոբոյանը:

Եվս երկու հայ երիտասարդներ ահաբեկչության պահին եղել են «Բատակլան» համերգասրահում, սակայն հրաշքով փրկվել են տեղի ունեցած ահաբեկչությունից: Բարեբախտաբար, նրանք ահաբեկիչների ներխուժման պահին զուգարան էին գնացել, և հրազենի ձայնը լսելով` փախուստի էին դրմել ու փրկվել:

Նույն շարքից