Հասարակություն 

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

analitik.am

Նոյեմբերի 16-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների  եղանակ է, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը։

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նույն շարքից