Պատահարներ 

Վարորդը Mercedes-ով ոստիկանության շենքի դիմաց կասկադյորական վթարի հեղինակ. կան վիրավորներ

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Դավիթ Բախշյանի վարած առանց համարանիշների Mercedes մակնիշի և 57-ամյա Սամվել Բաղդասարյանի վարած թիվ 30 երթուղին սպասարկող Газель մակնիշի 1766 S համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից