Պատահարներ 

Մալիի զոհերի թիվն աճում է, ահաբեկիչները դեռ հյուրանոցում են

analitik.am

Մալիում աճել են Բամաքո քաղաքի Radison Blu հյուրանոցի պատանդառության մղձավանջի զոհերի թիվը: Ըստ այդմ` ՄԱԿ-ի խաղաղապահները 27 մարմին են հայտնաբերել: Մինչ այդ հաղորդվում էր 18 զոհի մասին:

ԶԼՄ-ները հայտնում են նաև մեծ թվով վիրավոր քաղաքացիական անձանց մասին:

«ՌԻԱ Նովոստի»-ն Մալիի ահաբեկչության առնչությամբ փոխանցում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության գնահատականը, որի համաձայն դեռ վաղ է այս ահաբեկչությունը կապել «Իսլամական պետության» հետ:

Այսօր ցերեկը 10 զինված անձինք պատանդ էին վերցրել Մալիի մայրաքաղաքի հայտնի հյուրանոցներից մեկի 140 հյուրերին և 30 աշխատակիցներին:

Նույն շարքից