Միջազգային Քաղաքականություն 

Եվրահանձնաժողովը կվերանայի Շենգենյան օրենսգիրքը

analitik.am

Եվրահանձնաժողովին հանձնարարվել է ուղղումներ կատարել Շենգենյան օրենսգրքում։ Նման որոշում ընդունվել է ԵՄ-ի անդամ երկրների ներքին գործերի ու արդարադատության նախարարների նիստում։ Այս մասին հաղորդել է Gazeta.ru-ն:

Այդ մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի ներքին անվտանգության նախարար Էթիեն Շնայդերը։ Նա մանրամասնել է, որ Եվրահանձնաժողովի ներկայացրած ուղղումները չպետք է խանգարեն մարդկանց տեղաշարժին։

Հաղորդվում է, որ Շնայդերն այդ մասին հայտարարել է նախարարական հերթական արտահերթ հանդիպումից հետո, որը նվիրված է եղել ահաբեկչության դեմ պայքարի միջոցներին։

Նույն շարքից