ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփն անհրաժեշտություն է համարում երկրում բնակվող մուսուլմանների տվյալների բազայի ստեղծումը, հաղորդում է Independent-ը:
Այովա նահանգում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ NBC News-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ բազայի միջոցով հնարավորություն կընձեռնվի հետևել մուսուլմաններին ԱՄՆ-ի ողջ տարածքում:
Հարցին, թե կարող է դա պարտադիր գրանցում լինել, Թրամփը պատասխանել է. «Պետք է»: