Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ. Շառլ Ազնավուր և Էդիթ Պիաֆ. Անձրև է

analitik.am

Շառլ Ազնավուր

Էս ամենից ենթադրում եմ՝
Ես սիրում եմ Քեզ

Հին վախերը… կկորցնեմ քեզ,
չեմ տեսնի,
էս խառնված աշխարհում,
Որ մշուշում է ուղեղս,
գիշերները, որ ծանոթ չեն քնելուն
ու շպրտում են խենթության
ալ Երախը,
Կասկածները,
Որ օղակել են իմ մեջքը՝
Խորտակելով իմ խեղճ սրտին սգի մեջ:
Էս ամենից ենթադրում եմ՝
Ես սիրում եմ Քեզ:

Ժամանակից,
Երբ չես լքում իմ ուղեղը,
Լուսագալի երազներից,
Որ ցողում ես քո խաղերով
Կուռքի պես,
Քո մարմնի փշաքաղը,
Որ խենթացնում է իմին,
Իմ մարմինը՝ սարսափներով.
Դու խաղում ես, սիրելիս:
Էս ամենից ենթադրում եմ՝
Ես սիրում եմ Քեզ:

Սառնությունից,
Որ ճզմում է իմ հոգին,
Երբ ես քեզ եմ նկատում,
Կիսախեղդված ներշնչումից,
Իմ արյունից
Սառցից պաղ,
Չլինելուց, որ
Կարճում է անսահմանը,
Ցավից,
Որը դու ես ինձ նվիրում,
Նույնիսկ անկախ
քեզանից:

Գլխիս հաղթող
Սրտի զորքից,
Արդեն վաղուց
Իրեն ծախսած
Գիժ տարիքից,
Որում հենց քեզ էի
Պատկերում,
Վայրկենական քո հայացքից,
Որ ապրեցնում է ինձ
Օրեր
Ու թողնում է
Դարերի հույս ու հուսալ:
Էս ամենից ենթադրում եմ՝
Ես սիրում եմ քեզ:

Վերջը սկիզբ
Դարձնել փորձող
Իմ մտքերից,
Ուրախությամբ՝ քո
Սառույցից
Անդրադարձված,
Սիրո բոլոր իմ բառերից,
Որ մնացին չպահանջված…
Չէի կարող դրանք ասել:
Էս ամենից ենթադրում եմ՝
Ես սիրում եմ Քեզ:

 

Անձրեւ է

Անձրեւ է…
Անձրեւանոց
տխուր ընկերները,
Հսկա սնկի պես,
Շարքով դուրս են պոկվում տներից։
Անձրեւ է,
Քաղաքը թրջվում է,
տները մրսած են
Մի քիչ։
Խողովակների քթից է հոսում։
Անձրեւ է,
Ինչ-որ կոչերով
թռչունները լքում են երկինքը։
Ամպիկներն ու գայլերը,
Լուսամուտը` արտասուքն աչքերին,
ամենը կարծես սգի մեջ է,
Սքանչելի էս եղանակին ,
Կաթոցի նվագը տանիքին
Ու քաղաքը կորցրել է հարմոնիան,
միայնակ փողոցում էլ
Կարոտ կա…
Անձրեւ է։
Ես լսում եմ`
կաթիլ կաթիլին
խփում ու ձուլում է անձրեւը…
որ ինձ զզվեցրել է։
Ճամփեքին,
ամեն տեղ կաթիլներն են,
Ու թքած,
իրենց համար մեկ է,
Նրանք, իհարկե, չգիտեն,
որ իմ սիրտը ցավում է կորստից։

Էդիթ Պիաֆ

Աստված իմ

Աստված իմ, Աստված իմ,
Աստվա՜ծ իմ…
Մի քիչ էլ
թող նրան ինձ,
Իմ սիրուն,
թեկուզ օր, երկուսը,
մի շաբաթ,
թող նրան ինձ
մի քիչ էլ…
Ինձ:
Ժամանակ… պաշտելու մեկմեկու,
Դա իրար ասելու,
Հուշեր ստեղծելու
ժամանակ:
Աստվա՜ծ իմ…Աստված իմ,
թող նրան ինձ
իմ կյանքը
լցնելու…
Աստված իմ, Աստված իմ,
Աստվա՜ծ իմ
Մի քիչ էլ
թող նրան ինձ,
Իմ սիրուն
վեց ամիս, թեկուզ երեք,
կամ երկու,
թող նրան ինձ,
թեկուզ մի ամիս….
Ժամանակ սկսելու
կամ կիսատ թողնելու,
փայլելու ժամանակ
և կամ տառապելու,
Աստված իմ, Աստված իմ,
Աստված իմ…
Թեկուզ ես լինեմ սխալ,
թող նրան ինձ
մի քիչ էլ….
թեկուզ ես եմ սխալ,
թող
մի քիչ….

 

Թարգմանությունը՝ֆրանսերենից՝  Լուսին Աթաբեկյանի

Սկզբնաղբյուր` Granish.org

Նույն շարքից