Հասարակություն 

Սահակաշվիլին կարեւորել է իր կառավարման տարիների ձեռքբերումները

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում շնորհավորել է վրացիներին՝ կապված Սուրբ Գեորգիի տոնի ու Վարդերի հեղափոխության տարեդարձի հետ։
Սաակաշվիլին Վրաստանի ներկայիս իշխանություններին՝ «Վրացական երազանք» դաշինքին, մեղադրել է Վրաստանի կողմից տարածաշրջանային կարևոր խաղացողի կարգավիճակը կորցնելու համար։

«Ոչ մեծ Վրաստանը, որը մինչև 2012 թվականը տարածաշրջանային կարևոր խաղացող ու գործոն էր, որի հետ հաշվի էին նստում աշխարհում, գործնականում չքացել է միջազգային ռադարներից։ Դա մեզ համար պետք է կարևոր դաս լինի։
Վարդերի հեղափոխությունից 10 տարի անց Վրաստանը չկայացած երկրից վերածվեց աշխարհում արագ վերափոխման ամենահաջող օրինակի։ Այդ ընթացքում Վրաստանը ստացավ նոր դրոշ, օրհներգ ու խորհրդարանական նոր մայրաքաղաք։

Երկրում կառուցվեցին գործնականում նոր քաղաքներ, ստեղծվեց Եվրոպայի ամենազարգացած ենթակառուցվածքներից մեկը, երկրում զբոսաշրջիկների թիվը 100.000-ից հասցվեց մինչև 6 միլիոնի։
Ստեղծվեց աշխարհի լավագույն ոստիկանություններից մեկը, աշխարհի ամենաարագ մաքսային ծառայությունը, արմատականորեն փոխվեց կրթական համակարգը։ Ընդ որում՝ այդ հաջողությունները ձեռք են բերվել արտաքին ագրեսիայի ու սադրանքների ֆոնին»,- գրել է Սաակաշվիլին։

Նույն շարքից