Հասարակություն Տնտեսություն 

Նոյեմբերի ընթացքում Գերմանիայում 180 հազար փախստական է գրանցվել

analitik.am

Գերմանիայի իշխանությունները հայտարարել են երկրում փախստականների թվի աճի մասին: Գերմանիայի դաշնային ոստիկանության վիճակագրական տվյալների համաձայն, այս ամսվա սկզբից երկրում գրանցվել է 180 հազար միգրանտ, գրեթե այնքան, որքան գրանցվել էր հոկտեմբերին՝ ռեկորդային 181 հազար:

Միայն անցած հանգստյան օրերին գրանցվել է 14 482 նոր միգրանտ, փոխանցում է  Gazeta-ն: Վերջին երկու շաբաթների ընթացքում Գերմանիայում օրական ընդունում է 7-8 հազար փախստական:

Նշվում է, որ իշխանությունների կանխատեսումները, ըստ որոնց Գերմանիան մինչև այս տարվա վերջ կընդունի 800 հազար փախստական, կգերազանցվեն:

Նույն շարքից